Ընդդիմության անակնկալը․ բացահայտել վարչախմբի թուրքական օրակարգը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը քաղաքական լուրջ հայտ են ներկայացնելու, անակնկալ են մատուցելու փաշինյանական իշխանություններին։
1or.am-ի տեղեկություններով, ընդդիմությունը օրինագիծ է նախաձեռնելու՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։ Գրեթե նույնպիսի օրենք, ինչպիսիք ընդունվել են Ֆրանսիայում և այլ երկրներում։ Մինչ օրս Հայաստանը չուներ նման օրենք։ Ընդդիմության նպատակը հստակ է՝ թույլ չտալ գործող վարչախմբին հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, զրկել մանևրելու հնարավորությունից։ Օրինագիծը մերժելու դեպքում վարչախումբը կապացուցի, որ թուրքամետ օրակարգ ունի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում զբաղված է Թուրքիայի շահերի սպասարկմամբ։
Ըստ էության, ընդդիմությունը չի կասկածում, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն գնով ձախողելու է նաև այս նախագիծը, ինչպես եղավ «Շուշիի հռչակագրի» դեպքում, երբ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով ձախողեցին «Հայաստան» դաշինքի ներկայացրած բանաձևը, ապացուցեցին, որ Փաշինյանն ու իր ղեկավարած ուժը սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Այսպիսի նախաձեռնություններով, որոնք առաջիկայում ավելին են լինելու, ընդդիմությունը մտադիր է բացահայտել գործող իշխանության ապիկար և դավաճանական էությունը։
Հակոբ Մեսրոպյան