ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ռեժիմը, օգտվելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լռությունից, ոտնահարում է մարդու իրավունքները Արցախում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը սկսել է ավելի ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ ականանետերից։ «realtribune» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանն ընդգծել է, որ ոչինչ չի փոխվել 2020 թվականի Բաքու-թուրքական ագրեսիայից հետո. «Մինսուլթանության սադրանքները կոչված են խուճապ սերմանելուն և արցախցիների արտահոսք հրահրելուն։ Ով հարձակում է նախապատրաստում, միշտ օգտագործում է անակնկալի գործոնը և չի անջատում գազատարը։ Այսպիսով, մենք այլ դեպք ենք տեսնում։ Ալիևը ապուշ չէ, որ փչացնի հարաբերությունները Պուտինի հետ նման բուռն ժամանակներում։ Ավելին, Ռուսաստանը ԼՂ հարցում եղել է և կլինի Ադրբեջանի կողքին։

2020 թվականին Բաքու-թուրքական ագրեսիայից հետո ոչինչ չի փոխվել. պատրանքներ չպետք է լինեն: Այստեղ կա ևս մեկ հարց. Արցախում ռուսական բանակի դիրքերը գնդակոծելով` Բաքուն կփորձի այն թանկ վաճառել արևմտյան հասարակական կարծիքին որպես ապացույց իր «համերաշխություն» Ուկրաինայի հետ։ Այդ առումով մի քանի հարց է առաջանում. ո՞ւր է կորել ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահներից Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Ուկրաինային ու Ռուսաստանին չփրկեցիք ուղիղ բախումից. միգուցե այստե՞ղ գոնե կարող եք ցույց տալ, որ ունակ եք պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Կրեմլի դեմ։ Հակառակ դեպքում, ծուռ հայելիներ են ստացվում…

Ես խնդրում եմ Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին իրենց բնակության երկրների կառավարություններին փոխանցել մեր վրդովմունքը առ այն, որ հենց այս պահին Բաքվի կլեպտոկրատիան խախտում է մարդու իրավունքները` Արցախում մարդկանց զրկելով իրենց նախնիների հողում խաղաղ ապրելու հնարավորությունից։ Եվ եթե Փարիզում և Վաշինգտոնում շարունակում են լռել, ապա թող զերծ մնան մարդու իրավունքների դեմագոգիկ շահագործումից։ Կամ դուք համընդհանուր պաշտպանում եք նրանց, կամ դադարեք խոսել այդ մասին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular