ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՌԴ-ից տրանսֆերտները կարող են 50%-ով նվազել, բիզնեսը ստիպված կլինի վերադասավորվել․ նախարար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակում ՌԴ–ից Հայաստան եկող տրանսֆերտները կարող են նվազել, իսկ ստեղծված խնդիրների պատճառով հայկական բիզնեսից որոշակի ժամանակ կպահանջվի վերադասավորվելու համար։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է

Ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակում ՌԴ–ից Հայաստան եկող տրանսֆերտները կարող են նվազել, իսկ ստեղծված խնդիրների պատճառով հայկական բիզնեսից որոշակի ժամանակ կպահանջվի վերադասավորվելու համար։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատեք այսօր Հայաստանի ֆինանսական կայունությունը։

«Մեր ֆինանսական կայունության գնահատականը բազմաթիվ հարցերից է կախված և վերջին շրջանում, ինչպես տարածաշրջանում առհասարակ, Հայաստանում առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են մեր հարևանների, բարեկամների մոտ ընթացող տնտեսական զարգացումներով»,– ասել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի տնտեսական կապերը շատ սերտ են, և կան մի քանի ուղղություններ, որոնք առաջին հերթին էական նշանակություն ունեն տարվա կանխատեսումների համար։

«Տրանսֆերտները առաջին հերթին բնականաբար, ոչ այնքան, որքան դա 8 տարի առաջ էր, բայց շարունակում ենք մեծապես ունենալ այդ տրանսֆերտային աջակցությունը մեր հայրենակիցներից իրենց բարեկամներին, որոնք բնակվում են Հայաստանում։ 2018, 2019, 2020 2021 թվականներին այդ տրանսֆերտների միջին տարեկան չափը կազմել է 850 մլն դոլարի չափ, ֆիզիկական անձանց փոխանցումների մասին է խոսքը։ Եթե մենք համեմատելու լինենք այս ցուցանիշը նրա հետ, ինչ տեղի է ունեցել 2014-15 թվականներին համանման իրավիճակում, ապա այս ցուցանիշը 40-50 տոկոսով նվազելու ռիսկի կարող է ենթարկվել»,– ասել է նա։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հաջորդ ցուցանիշը ՀՀ–ից արտահանումն է դեպի ՌԴ, որը 2021-ի արդյունքներով գերազանցել է 800 մլն դոլարը։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ ժամանակահատվածում ՀՀ-ից  բազմաթիվ արտահանողներ ունեցել են կորուստներ, որովհետև ռուբլին արժեզրկվեց, այդ կազմակերպությունների մի մասն ունեցել է դոլարային դեբիտորական պարտքեր, այսինքն՝ ապրանքները առաքած են եղել, սակայն վճարումները դեռ ստացած չեն եղել, և փոխարժեքի հետևանքով ունեցան ֆինանսական որոշակի կորուստներ։

«Եվ կարելի է սպասել, որ այդ կազմակերպությունների ընթացիկ գործերը ինչ–որ առումով դժվարացան։ Դրանք պայմանավորված են նաև լոգիստիկ դժվարություններով։ Եվ այս ֆոնին այդ ցուցանիշները չեն կարող չազդել մինչև տարեվերջ Հայաստանում սպասվող տնտեսական զարգացումների վրա։ Գնահատականներ տալու համար, կարծում եմ, դեռ վաղ է, որովհետև նույն արտահանողները խոսում են նաև այն մասին, որ չնայած ֆինանսական առումով իրավիճակը կտրուկ փոխվել է, սակայն հնարավորություններ են առաջացել»,– ասել է նա՝ նկատի ունենալով, որ ՌԴ–ից շատ ընկերություններ հեռանում են և շուկայում առաջացած այդ բացը կարող են լրացնել հայկական ընկերությունները։

Որպես հաջորդ գործոն նախարարը նշել է լոգիստիկ դժվարությունները, որոնք առաջանում են նորից իրավիճակով պայմանավորված։ Որովհետև օդային փոխադրումները բազմաթիվ ուղղություններով դարձել են ավելի սահմանափակ, ցամաքային փոխադրումները նույնպես դարձել են սահմանափակ այն տեսանկյունից, որ դրանք ոչ բոլոր ուղղություններով են գործում այնպես կանոնավոր, ինչպես դրանք գործում էին մինչև վերջին շաբաթները։ Համապատասխանաբար մեր բիզնեսին անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակ, որպեսզի վերադասավորվեն, իրենց ռեսուրսները վերահասցեավորեն և միջնաժամկետ պլանները վերանայելով՝ կարողանան նոր իրավիճակին հարմարվել»,– ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

ը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատեք այսօր Հայաստանի ֆինանսական կայունությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular