ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… կարդամոն համեմունք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարդամոնը՝ հիլը (Elettaria cardamomum)  բազմամյա խոտաբույս է, որի սերմերը հասունանում են երրորդ տարում և ունեն կամֆորայի խիստ հոտ։ Այն հանդիսանում է ամենաթանկ համեմունքներից մեկը և այդ իսկ պատճառով ստացել է «համեմունքների թագուհի» անունը։ Հիլը արտահայտված համով խտացված համեմունք է, ուստի այն օգտագործվում է փոքր քանակությամբ: Հիլի սերմերը պարունակում են 3-8% եթերայուղ, ինչպես նաև տերպինեոլ, տերպինիլացետատ, սինեոլ, սպիտակուց: Հիլի յուղը լայնորեն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Հիլը նաև ուժեղ տոնիկ է: Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում ընդունված է ավելացնել այն սուրճի և թեյի մեջ (այսպես կոչված բեդվինյան սուրճ և մասալա թեյ): Ընդ որում հիլն ու սուրճի հատիկները հաճախ աղում են միասին: Երբ հիլը զուգորդվում է այլ համեմունքների հետ, ապա հակված է գերակշռել դրանց համին: Միջնադարում վերը նշված նյութերի առկայության պատճառով այն նշանակվել է ստամոքսահյութի սեկրեցիան խթանելու, ստամոքսի մկաններն ուժեղացնելու, ինչպես նաև պոտենցիայի բարձրացման համար: Հիլի պատմություն ունի ընդհանրություն այնպիսի համեմունքների հետ, ինչպիսիք են պղպեղը, կոճապղպեղը և դարչինը: Հնդկաստանից է այդ համեմունքը բերվել Մերձավոր Արևելք (ներառյալ Հին Եգիպտոս): Մ.թ.ա. առաջինից երկրորդ հազարամյակում արաբ վաճառականները, որոնք երկար ժամանակ հանդիսացել են համեմունքների մատակարարման մենաշնորհատերեր, հիլ են ներմուծել Հին Հռոմ և Հին Հունաստան:

Արաբներն իրենք էլ լայնորեն օգտագործել են հիլը որպես համեմունք և որպես դեղամիջոց նման կերպ ստեղծելով ժամանակակից դեղերի նախատիպերը (էլիքսիրներ, օշարակներ):

Աստիճանաբար, 12-րդ դարում, համեմունքը տարածվել է նաև եվրոպական այլ երկրներում: Համեմունքի ծագումը, որը մանրակրկիտ կերպով թաքցրել են մատակարարները, հաստատապես պարզել են պորտուգալացի նավագնացները, որոնք 16-րդ դարում ափ են իջել Գոայի շրջանում: Ծովային նոր ուղիների բացումը համեմունքը դարձրել է ավելի մատչելի և էժան:

Հիլի մասին տեղեկատվություն է պարունակում Այուրվեդայի վեդական բժշկություն կանոններում, որն ավելի քան 5000 տարեկան է: Այդ համեմունքը հիշատակվում է նաև հին գրություններում, որոնք գրվել են հնդկական քաղաքակրթության արշալույսին: Եգիպտական ​​բուժիչ բույսերի գրքում (Ebers papyrus), որը թվագրված է մ.թ.ա. 1550 թվականով, առկա է վկայություն այդ համեմունքի բուժիչ հատկությունների մասին:

Հին Եգիպտոսում հիլը օգտագործել են բուրումնավետ վառելու նյութեր պատրաստելու համար, որոնք օգտագործվել են կրոնական արարողություններում: Աղբյուրները, որոնք  թվագրվում են մթա 4-րդ դարով, նշում են, որ հին եգիպտացիները հիլ են օգտագործել  ատամները սպիտակեցնելու և մաքրելու համար՝ այն ավելացնելով օծանելիքի բաղադրության մեջ:

Հին Հռոմում և Հին Հունաստանում համեմունքը օգտագործել են խոհարարության, բժշկության և օծանելիքի արտադրության մեջ: Մ.թ.ա. 3-րդ դարում հին հույն բնագետ Թեոֆրաստոս հիլը նկարագրվել է իր «Բույսերի պատմություն» աշխատության մեջ:

Հետագայում, մեր դարաշրջանի սկզբին, հին հռոմեական բժիշկ, դեղագետ և բնագետ Դիոսկորիդեսը «Բժշկական նյութերի մասին» իր գլխավոր աշխատության մեջ և հռոմեացի գիտնական Պլինիին իր «Բնական պատմության» մեջ բացահայտել են հիլի արտասովոր ուժը: Նրանց կարծիքը կիսել են նաև միջնադարյան Եվրոպայի բժիշկները, և հիլը դեղատներում վաճառվել է որպես անկախ դեղամիջոց, կամ խառնված այլ դեղորայքի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular