ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ` հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները` տիրել: Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն իրենց նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը մարդկանց համոզել կարողանալն է:

Մարդկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ մերձեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:

Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա» գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:


Կարնեգիի խորհուրդները.

Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:

Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:

Ժպտացե՛ք: Դա լավագույն միջոցն է մարդկանց ձեր նկատմամբ լավ տրամադրելու:

Հիշե՛ք, մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է:

Զրույցի ընթացքում հաճախակի՛ արտասանեք զրուցակցի անունը:

Խրախուսե՛ք ձեր զրուցակցին, որ պատմի ձեզ իր մասին:

Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում:

Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:

Խոսակցությունը միշտ ծավալե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:

Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:

Տասներկու միջոցներ մարդկանց ստիպելու համաձայնելու ձեզ հետ:

Վեճը հաղթելու միակ ճանապարհը կռվից խուսափելն է:

Վիճաբանությամբ երբեք արդյունքի չեք հասնի:

Ցուցաբերե՛ք հարգանք դիմացինի նկատմամբ և երբեք մի՛ ասեք, որ նա սխալ է:

Եթե դուք սխալ եք, ընդունեք դեր սխալն անմիջապես և անկեղծորեն:

Հենց սկզբից դեր բարեկամական վերաբերմունքն արտահայտե՛ք:

Ստիպե՛ք զրուցակցին զրույցի ընթացքում անընդհատ ասել «Այո» (Սոկրատեսի գաղտնիքը), այսինքն` զրույց վարեք համաձայնության դիրքերից:

Այնպես արեք, որ ձեր զրուցակիցն ավելի շատ խոսի քան դուք:

Թողե՜ք Ձեր զրուցակիցն համարի, որ իր գաղափարով եք շարժվում, եթե անգամ այդպես չէ. սա կօգնի ձեզ հասնել համագործակցության:

Փորձեք հարցին նայել ձեր զրուցակցի տեսակետից` ձեզ պատկերացնելով նրա իրավիճակում:
Ցուցաբերե՜ք հետաքրքրություն ուրիշների գաղափարներին. սա այն է ինչ ցանկանում են բոլորը:

Ներկայացրեք ազնիվ շարժառիթներ: Սա մի կոչ է, որն արձագանք է գտնում յուրաքանչյուրի մոտ:

Ընդօրիակեք գաղափարներ: Այդպես անում է կինոն, ռադիոն... ինչո՞ւ չանեք նաև դուք:
Երբ ոչինչ չի աշխատում` մարտահրավեր նետեք:

Մարդուն «փոխելու» ինը ճանապարհ` առանց նրան վրդովմունք պատճառելու:

Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

Եթե մարդուն պետք է ասել, որ նա սխալ է, ապա դա արեք նրան գովաբանելով և նրա արժանիքների մասին գովեստի խոսքեր ասելով:

Մարդկանց իրենց սխալների վրա ուշադրություն դարձնելու դրդեք անուղղակի ձևով: Քնադատեք, բայց մի՛ ցուցաբերեք ատելություն:

Մինչև ուրիշին քննադատելը պատմեք ձեր սխալների մասին:

Երբե՛ք մի խոսեք հրամայական տոնով, ոչ մեկի դա հաստատ դուր չի գա:

Զրուցակցին թույլ տվեք պահպանել իր անհատականությունը:

Օրինակ` եթե ցանկանում եք հեռացնել ձեր աշխատողին, ապա նրան այդ մասին ասելուց առաջ շնորհակալություն հայտնեք նրա շնորհիվ ձեր հիմնարկի արձանագրած նվաճումների համար: Ասացեք, որ ինքը պրոֆեսիոնալ է և հաստատ ավելի լավ աշխատանք կգտնի: Եվ ասացե՛ք, որ դուք շատ եք ցանկանում, որ նա չմոռանա ձեզ:

Գովասանքի խոսքեր ասացեք մարդու թեկուզ աննշան հաջողության համար:

Մարդու համար ստեղծեք բարի անուն, համբավ իր մասին՝ հենց իր համար:Եվ թույլ տվեք նրան ապրել դրանով:

Մարդուն հնարավորություն տվեք հասկանալու, որ իր թերությունները հեշտ ուղղելի են և գործը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:

Այնպես արե՛ք, որ դիմացինի համար հետաքրքիր լինի ձեր ցանկացածը անելը:

Հ.Գ. Միգուցե խորհուրդները գրված են հատկապես ամերիկյան «գերշուկայականացված», օգտապաշտ հասարակության համար, սակայն, մեզանում էլ օր օրի գերիշխում է սպառողական մտածողությունը, երբ դիմացի մարդուն դիտում են նախ որպես հաճախորդ, սպառող... Փորձեք այս նյութից վերցնել «օգտակար հատիկը», սակայն երբեք մի՛ կորցրեք ձեր անհատականությունը: (Կայքի խմբագիր)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular