Զելենսկին հայտարարություն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում հայտարարություն է տարածել, որ երկիրը դարձել է ԵՄ էներգետիկ միության անդամ։
«Ուկրաինայի և ԵՄ-ի էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է։ Այժմ Ուկրաինայի էլեկտրաէներգիան կմատակարարվի ԵՄ-ին և հակառակը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրներին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին։