ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը հաշվետու տարում 22 ծրագրով նախատեսված 131 միջոցառման իրականացման համար պետական բյուջեից հատկացրել է 214,7 մլրդ դրամ, որից օգտագործվել է 202,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ամենախոշոր ծրագիրն եղել է ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, որի համար նախատեսվել էր հատկացնել 66,4 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 60,5 մլրդ, կատարողականը կազմել է 91,1 տոկոս:

Մյուս խոշոր ծրագրի շրջանակում բարեփոխվել է ոռոգման համակարգը: Այդ նպատակով նախատեսված 21,4 մլրդ դրամից օգտագործվել է 19,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 92,4 տոկոս: Քաղաքային զարգացման ծրագրի համար նախատեսված էր հատկացնել 21,2 մլրդ դրամ, օգտագործվել է 19,7 մլրդ դրամ: Ջրամատակարարման և ջրահեռացման համար օգտագործվել է 6,6 մլրդ դրամ, նախատեսված էր հատկացնել 7,4 մլրդ դրամ, կատարողականը` 89,5 տոկոս:

Տրանսպորտի ոլորտում նախարարը կարևորել է մարզային տրանսպորտային երթուղիների մրցույթների անցկացումը` նշելով, որ շատ բնակավայրեր տրանսպորտային հաղորդակցության խնդիրներ ունեն:

Նախարարը հայտնել է, որ Կոտայքի մարզում մրցույթներն արդեն իրականացվել են, մարզի բնակավայրերը մոտ ապագայում կսպասարկեն 150 ավտոբուսներ: Մյուս մարզերում եւս նախատեսված է անցկացնել մրցույթներ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular