ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալը չպետք է ընկալվի որպես զիջում ՌԴ-ին. Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին չմիանալը չպետք է ընկալվի որպես զիջում Ռուսաստանին։ Այս մասին երեքշաբթի CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Չեմ կարծում, որ սա զիջում է: Իմ կարծիքով, սա միայն իրերի իրական վիճակի արտացոլումն է... նույնիսկ մինչ ռուսական ագրեսիան Ուկրաինան հաջորդ օրը չէր պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է Բլինկենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որպես զիջում պետք է ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ երկիրը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ասել է, որ Կիևին հասկացրել են, որ նա չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ըստ նրա՝ ուկրաինացի ժողովուրդը նույնպես սկսում է դա հասկանալ։ 

«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Մենք ադեկվատ մարդիկ ենք, հասկանում ենք: Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց նաև լսեցինք, որ չենք կարող մտնել այնտեղ: Եվ դա ճիշտ է, և մենք պետք է ընդունենք: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է դա հասկանալ և հույսը դնել իր և մեր գործընկերների վրա, որոնք օգնում են մեզ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular