ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենը՝ հայ օլիգարխի սկանդալային դստեր մասին (լուսանկարներ , տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Փողը  մարդուն կարող է հասցնել մի ծայրահեղությունից մյուսը. հարուստի զավակ լինելը դեռ չի նշանակում լինել  շփացած, օրենքներ խախտել, սկանդալներում հայտնվել։

Ռուսաստանում մեծացած միլիոնատերերի դուստրեր Մառա Բաղդասարյանն ու Տաթեւիկ Կարապետյանը դրա վառ ապացույցն են։

big__3738859_ts1456408499Միլիոնատեր Էլմար Բաղդասարյանի դուստրն իր օրինախախտ գործողությունների պատճառով բազմիցս է հայտնվել դատարանում, իսկ ահա «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Տաթեւիկ Կարապետյանն աշխատում է հոր ընկերությունում, զարգացնում նրա բիզնենս ու կարող է փայլուն օրինակ ծառայել երիտասարդ աղջիկների համար։

Մառա Բաղդասարյանի անունը վերջերս հաճախ է բացասական իմաստով շրջանառվում ոչ միայն հայաստանյան, այլեւ ռուսաստանյան լրատվամիջոցներով։

Փողոցային ավտոմրցավազքեր, սկանդալներ, կալանքներ, դատավարություն… Wnews.am-ը ներկայացնում է ամենը 23-ամյա հայուհու մասին։

Screen Shot 2017-01-18 at 2.20.34 կեսօրից հետո

Ընտանիք.

Մառա Բաղդասրյանը ծնվել է 1993թ. նոյեմբերի 3-ին Նիժնի Տագիլում։ Նրա ծնողները բաժանված են։ Մառաի հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, միլիոնատեր գործարար է, ղեկավարում է «Նուչար» ընկերությունը, որը  զբաղվում է մսի առեւտրով։

Screen Shot 2017-01-18 at 2.36.11 կեսօրից հետո

Նա Էլմար Բաղդասարյանի միակ զավակն է։ Աղջիկը տառապում է էպիլեպիսայով։ Նրա մտերիմները նշում են, որ հայրը բավարար ժամանակ է հատկացնում դստերը. աղջիկը հոր ուշադրության պակասը երբեք  չի զգացել:

Ի դեպ, Մառան երկար ժամանակ բոլորին խաբում էր՝ հայտարարելով, որ թե հայրը դատախազ է, որպեսզի խուսափի օրենքի առջեւ կանգնելուց։

մառա

Կրթություն.

Դպրոցն ավարտելուց հետո Մառան ընդունվել է ինստիտուտ եւ սկսել մտածել աշխատանքի մասին։ Նա փորձաշրջան է անցել իրավապահ մարմիններում, սակայն իրեն ասել են, որ աշխատանքի անցնելու համար դիպլոմ է պետք։ Դիպլոմը ստանալուց հետո նա երկու ավտովթարների է ենթարկվել, իսկ այժմ էլ երթեւեկության կանոնները խախտելու համար իր պատիժն է կրում։

Ի դեպ, արդեն երեք տարի է՝ աղջիկը միայնակ է ապրում. ծնողները նրան հանել են տանից, որպեսզի ինքնուրույն ապրի։

Screen Shot 2017-01-18 at 3.02.14 կեսօրից հետո

Սերը մեքենաների հանդեպ.

Միլիոնատեր հայրը աղջկան մանկուց էլ շքեղությանն է սովորեցրել եւ շքեղ մեքենաներ նվիրել։Բաղդասարյանը պրոֆեսիոնալ ավտոմրցավազքի հմտություններին սկսել է տիրապետել  13  տարեկանից։ Ղեկին հայտնվելով սակայն  Մառան սկսում է խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Միայն  2015թ. նա ստացել է  մեկ միլիոն ռուբլու հասնող 150 տուգանք արագությունը գերազանցելու համար։

Հունվարի 17-ին քննվում է Մառայի ձերբակալության մասին բողոքը: Նրան 15 օրով կալանավորել էին հունվարի 12-ին`հարկադիր աշխատանքներից խուսափելու համար:
Մառան պետք է բակային հավաքարարի 595-ժամյա աշխատանք կատարեր Մոսկվայի բակերից մեկում: Այդ պատիժը սահմանվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տուգանքները չվճարելու համար:

Screen Shot 2017-01-18 at 3.04.32 կեսօրից հետո

Ավտովթարներ.

Մառայի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ  2016 թ. մայիսին, երբ իր ընկերների հետ, որոնց մեջ էր նաեւ «Լուկոիլ» ընկերության տոփ մենեջերի որդին, փորձեցին թաքնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից։ Նրան շուրջ քսան անգամ խախտել են ՃՈ կանոնները եւ համացանցով ուղիղ հեռարձակում էին միացրել մրցավազքից՝ դրա հետ մեկտեղ առատորեն օգտագործելով ոչ ցենզուրային բառապաշար ՃՈ աշխատակիցների հասցեին։

Մառան չորս ճանապարհատրանսպորտային պատահարի է մասնակցել Ամենասարսափելի ավտովթարը, որը հաջողվել է հաղթահարել, տեղի է ունեցել  2015-ի հոկտեմբերին։ Ավտովթարի արդյունքում զոհվել է երկու մարդ՝ այդ թվում ոստիկան, վիրավորվել վեցը։ Մառան գտնվել է BMW X5-ի հետեւի նստատեղին։ Վարորդը խախտել է երթեւեկության կանոնները, բախվել  Range Rover-ին եւ Porsche Cayenne-ին։ Մառա Բաղդասարյանը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել է շուրջ մեկ ամիս։

Մառան այժմ էլ գտնվում է կալանքի տակ.

Մոսկվայի փողոցներում Mercedes-Benz Gelandewagen մակնիշի մեքենայով մրզավազքերի մասնակցող աղջկա  հայրը երեկ կշտամբել է դստերը դատարանի դահլիճում:
«Ոստիկանություն, կալանքներ, դատավարություններ… Սա երբևէ կավարտվի՞», – աղջկանից ցանկացել է պարզել Էլմար Բաղդասարյանը: Նա հայտարարել է, որ հոգնել է դստեր վարքից և խոստացել է նրան այլ քաղաք ուղարկել, եթե նա չուղղվի:

 

Screen Shot 2017-01-13 at 11.08.44 կեսօրից հետո

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular