ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն չի բացառում մարտի վերջին Բայդենի և Զելենսկու հանդիպման անցկացումը. Փսակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը չի բացառում մարտի վերջին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպման անցկացումը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես պարզաբանել է ամերիկյան նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Բայդենի այցի ծրագիրը դեռ համաձայնեցվում է։ «Մենք դեռ համաձայնեցնում ենք ուղևորության մանրամասները»,- ընդգծել է նա։ Լրագրողները Փսակիին հարցրել են, թե արդյոք նա ընդունում է, որ երկու առաջնորդների հանդիպումը Բրյուսելում կկայանա։ Ըստ մամուլի խոսնակի՝ ինքը չի բացառում այս տարբերակը:

«Այժմ մեր հիմնական նպատակը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումներ անցկացնելն է»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular