ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021թ. տարեվերջին բանտերում գերծանրաբեռնվածությունը իսպառ վերացվել է. Կառավարության հաշվետվություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 2021թ.-ի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն ՀՀ դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2021թ.-ի ընթացքում բռնագանձված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 41 մլրդ՝ 2020թ.-ի շուրջ 31 մլրդ-ի, 2019թ.-ի շուրջ 35 մլրդ-ի և 2018թ.-ի շուրջ 28 մլրդ-ի համեմատ:

2021 թվականին Կառավարությունը շարունակել է դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ Կառավարությունը 2021թ.-ին շարունակել է իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները, որի շրջանակներում ընդունվել են քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը, ինչպես նաև․

  • 2021թ.-ի տարեվերջին իսպառ վերացվել է բանտերում գերծանրաբեռնվածությունը․ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությունը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) ինդեքսի հենքով կազմել է շուրջ 40%։
  • Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20%-ում հարցաքննությունների սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման սարքեր, իսկ ելքերում և մուտքերում` տեսահսկման համակարգեր։

2021 թվականի ընթացքում վարչական մի շարք տիպի գործերով ներդրվել է գրավոր պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն կտա առավել սեղմ ժամկետներում և օպտիմալ իրականացնել վարչական արդարադատությունը: Գործարկման փուլում են գտնվում կատարողական վարույթների ավտոմատ մակագրման և բռնագանձման գործիքները:

Կառավարության հաշվետվությունում նշված է, որ 2021 թվականին Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել՝ ապահովելու երկրում օրինականության ամրապնդումը, քաղաքացիների համար վստահելի և որակյալ արդարադատության ապահովումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: 2021թ.-ի ողջ ընթացքում Կառավարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, շարունակել է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, մասնավորապես՝ կարևորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է։

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլը եղել է մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրումը։ Այդ շրջանակներում մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը, ինչի արդյունքում դատավորների թիվն ավելացել է 29-ով: Մեկնարկել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի ընթացքում քննված 553 քրեական գործերից 200-ը եղել են կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր, որոնցից 53-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը), 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում), իսկ մնացածը՝ այլ հոդվածներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular