Ռուսաստանը և Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի է 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը։
«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում է Իրանի անաչեռ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: