ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր փաստեր գաղտնագրերի մասին։ Անտեսանելի նամակներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր անտեսանելի նամակների կամ անտեսանելի թանաքների (ինչպես կուզեք) մասին։ Հարստացրեք Ձեր գիտելիքների պաշարը։

 Իվան Ահեղի գաղտնի գործակալները իրենց հաղորդագրությունները գրում էին սոխի հյութով: Թղթի տաքացումից տառերը դառնում էին նկատելի:

Վ.Ի.Լենինը գաղտնիության համար օգտագործում էր կիտրոնի հյութ կամ կաթ: Այդ դեպքում, գրվածը նկատելի դառնալու համար բավական էր թղթի վրա դնել տաք արդուկ կամ մի քանի րոպե պահել կրակի վրա:

Հայտնի գործակալ Մատա Հարին նույնպես գաղտնի թանաքներ էր օգտագործում: Երբ նա Փարիզում ձերբակալվեց, նրա հյուրանոցային համարում գտան կոբալտի քլորիդով սրվակ, որը դարձավ նրա գործակալական գործունեության բացահայտման հիմնական հանցանշաններից մեկը, քանի որ կոբալտի քլորիդը կարելի է հաջողությամբ օգտագործել գաղտնագրության մեջ:

Գաղտնի թանաքները լայնորեն օգտագործվել են Ռուսաստանում` հեղափոխական ընդհատակայինների կողմից: 1878թ. Վ.Զասուլիչը մահափորձ կատարեց Պետերբուրգի քաղաքապետի վրա, ինչն ավարտվեց նրա ձերբակալությամբ: Սակայն, չգիտես ինչու, երդվյալների դատարանն արդարացրեց Զասուլիչին: Ոստիկաները փորձեցին դատարանի շենքից դուրս գալիս ձերբակալել նրան, սակայն նրան հաջողվեց թաքնվել, որովհետև նախքան դատարանի վճիռը, ընկերներին գրության միջոցով հայտնել էր իր փախուստի պլանը: Գրությունը գրված էր երկաթի քլորիդի ջրային լուծույթով (այդ նյութը օգտագործվում էր որպես դեղամիջոց) հագուստ բերելու խնդրագրի հակառակ երեսին: Նման գրությունը կարելի է կարդալ` մշակելով այն ռոդանիդ իոն պարունակող նոսր ջրային լուծույթով թրջված բամբակով: Բոլոր անտեսանելի տառերը երկաթի ռոդանիդային կոմպլեքսի առաջացման պատճառով դառնում են արնակարմիր:

«Սև վերածնունդ» գաղտնի կազմակերպության անդամները նամակագրության համար նույնպես օգտագործում էին անտեսանելի թանաք: Գաղտնի նամակները գրում էին պղնձարջասպի նոսր ջրային լուծույթով: Նման ձևով գրված տեքստը նկատելի կդառնա, եթե թուղթը պահվի անուշադրի սպիրտով լցված սրվակի մեջ: Տառերը ստանում են վառ կապույտ գույն՝ պղնձի ամոնյակային կոմպլեքսի առաջացման պատճառով:

Իսկ ահա չինական միապետ Ցին Շիխուանդին, որի կառավարման ժամանակ սկսվեց կառուցվել չինական մեծ պարիսպը, իր գաղտնի նամակների համար օգտագործում էր բրնձի թարմ թուրմ, որը չորանալուց հետո ոչ մի նկատելի հետք  չէր թողնում: Եթե այդպիսի նամակը թեթև թրջվի յոդի թույլ սպիրտային լուծույթով, ապա կհայտնվեն կապույտ տառերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular