ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իրավապահ համակարգում քաոս է տիրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իրավապահ համակարգում իսկական քաոս է տիրում։ Առնվազն չորս գերատեսչություններ լուրջ խնդիրներ ունեն գործընկերների հետ և չեն կարողանում սինխրոնիզացնել և համադրել իրար գործողությունները, արդյունքում ստացվում է իսկական շիլաշփոթ։ Նախօրեին, նախագահի երդմնակալության արարողության ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, թե իրենց համար էլ անակնկալ է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունը կալանքից հանելու և վաճառքի գործարք իրականացնելու հանգամանքը։ Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է որոշումը կայացրել, որից հետո հապշտապ վաճառվել է տունը, Արթուր Դավթյանը պատասխանել է, թե իրենք հետաքննելու են և պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին։

Հակակոռուպցիոն կոմիտեի և դատախազության ջրերը տևական ժամանակ մի առվով չեն հոսում։ Պարբերաբար հաղորդագրություններ են տարածում և իրար մեղադրանքներ հասցեագրում։ Բացառություն չէր նաև այս դեպքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին զայրալից մի հաղորդագրություն տարածեց, ընդհուպ ծաղրեց և վիրավորական արտահայտություններ թույլ տվեց Գլխավոր դատախազության հասցեին։

«Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը», - նշել էր կառույցը:

Երեկ էլ ևս մեկ այլ իրադարձություն էր տեղի ունեցել։ Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Որոշումից ժամեր առաջ Արդարադատության նախարարը նեղսրտած բողոքել էր Բարձրագույն դատական խորհրդից, հայտնել, որ իրենց ներկայացրած 19 միջնորդություններից միայն 5-ն են բավարարվել։

Ժամանակին բազմիցս նշել ենք, որ այս երկու կառույցների հակակրանքն ու իրար դեմ «բոչկա» գլորելը հասել է ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս խիստ նախազգուշացում է արել երկուսին էլ։ Ըստ երևույթին Գագիկ Ջահանգիրյանի վրա չի ազդել այդ խիստ դիտողությունը, նա վարվում է այնպես, ինչպես խելքը փչի։ Ըստ երևույթին մենք առաջիկայում կտեսնենք նոր փոխհրաձգություններ, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեի ու դատախազության միջև, թե՛ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության միջև։

Վարդան Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular