Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հայտարարել է, որ ռուսաստանցի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, հայտնում է РИА «Новости»-ն։
«Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները հավաքել են փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ՝ Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու համար, որը շուտով կուղարկվի օտարերկրյա գործընկերներին»,- ասվում է Ուկրաինայի գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հետաքննությունների պետական բյուրոն նշել է, որ ավելի վաղ Սոլովյովին կասկածում էին «Ուկրաինայի պետական սահմանը փոխելու հրապարակային կոչերի մեջ»։