ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստուգողական» Գլումովի հետ. ստուգում ենք հայտնիների դպրոցական գիտելիքները

ՄՇԱԿՈՒՅԹ

1or.am-ը նոր շարք է սկսում՝ «Ստուգողական», որի շրջանականերում առաջարկում ենք հայ սիրված հայտնիներին փորփրել դպրոցական գիտելիքները: 

Մեր առաջին զրուցակիցը սիրված ռադիո-հեռուստահաղորդավար Եգոր Գլումովն է:

1. Մենդելեևի պարբերական համակարգում ո՞ր տառով է նշանակվում ջրածինը:

- H:

2. Ինչի՞ է հավասար երկուսի քառակուսին:

- Չորսի:

3. Ո՞րն է Բրազիլիայի մայրաքաղաքը:

- Բրազիլիա:

4. Ո՞րն է աշխարհի ամենաերկար գետը:

- Ամազոն:

5. Ինչպե՞ս է բացվում ԴՆԹ հապավումը:

- Դեզօքսիռիբոնուկլեինաթթու:

6. Հայերենում հարցական նախադասություն կազմելիս ո՞ր դեպքերում է «արդյոք»-ի վրա հարցական նշան դրվում:

- Իսկ ե՞րբ չի դրվում, երևի երբ որ առաջինը չէ, չի դրվում: (Իրականում հայոց լեզվում հարցական նախադասությունների մեջ «արդյոք»-ի վրա երբեք հարցական նշան չի դրվում):

7. Ո՞ր մայրցամաքում է գտնվում Սահարա անապատը:

- Աֆրիկա:

8. Ի՞նչ է ֆիկուսը:

- Բույս:

9. Ուղղանկյուն եռանկյան մեջ ինչի՞ է հավասար ներքնաձիգի քառակուսին:

- Էջերի քառակուսիների գումարին:

10. Ո՞վ է ամենայն հայոց բանաստեղծը:

- Հովհաննես Թումանյանը:

***
Եվ այսպես, Գլումովի արդյունքն է՝ 9/10: Եթե հաշվի առնենք սիրված հաղորդավարի՝ ռուսական կրթություն ունենալու փաստը, կարող ենք համարել, որ արդյունքը գերազանց է:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular