Եթե չփակեք մեր երկինքը, ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, դա ժամանակի հարց է․ Զելենսկին կրկին դիմել է ՆԱՏՕ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցյալ տարի ես զգուշացրել էի ՆԱՏՕ-ի ղեկավարներին՝ եթե Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա պատերազմ կսկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվ ես ճիշտ էի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում։
Դա միայն ժամանակի հարց է»,- գրել է Զելենսկին։