ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազարա՞թ, թե՞ Արաբատ. մեկ մարդու դեմքով նվաստացնում են պետությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտված դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցությունը, ինչպես ի սկզբանե նշել էին բազմաթիվ վերլուծաբաններ, սխալ և չհաշվարկված քայլ էր Հայաստանի գործող վարչախմբի կողմից։ Ֆորումին Հայաստանից մասնակցեց միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ նրա նկատմամբ թուրքական լրատվամիջոցների, վերլուծական և քաղաքական շրջանակների, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքը, ոչ միայն բացասական էր, այլ ընդսմին՝ ծաղրալի։

Թուրքական լրատվամիջոցները չէին խորշում իրենց եթերում ձևախեղել Արարատ Միրզոյանի անունը, մի տեղ Արաբատ էին գրում, մի տեղ էլ՝ Ազարաթ։ Թերևս, թուրքերի համար սկզբունքային կարող է լինել արտգործնախարարի Արարատ անունը և, դեռ լավ է, որ նրա անունը չեն գրել Աղրիդաղ Միրզոյան։ Իսկ երկու օր տևած ֆորումի ընթացքում Արարատ Միրզոյանը ընդամենը մի քանի հանդիպում է ունեցել, այն էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մեկ-երկու եվրոպական արտգործնախարարի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո Միրզոյանը դրական ուղերձ է համարել դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը և ասել. «Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը, հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանների, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այս ուղղությամբ»։

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում։ «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը ՝ ունենալ կայուն ու խաղաղ տարածաշրջան, կա»։

Թուրքիայի արտգործնախարարի արձագանքը շատ ավելի զուսպ էր. նա ընդամենը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ասել, թե հանդիպումը չափազանց արդյունավետ և կառուցողական էր։ Թե՛ նախապայմանների, թե՛ հստակ պայմանավորվածությունների վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը ոչինչ չի ասել, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Արարատ Միրզոյանին ընդամենը կանչել էին Անթալիայի ֆորումին՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նրա դեմքով կրկին նվաստացնելու և մեր տեղը ցույց տալու համար։ Նույնիսկ քննարկման պանելներին, որտեղ ելույթ են ունեցել թուրք և այլ օտարերկրացի պաշտոնյաներ, Արարատ Միրզոյանին թույլ չեն տվել մասնակցել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեև նույնիսկ խոստացված է եղել, սակայն այդպես էլ նրա ելույթը որևէ կերպ օրակարգում չի ընդգրկվել։ Ընդամենը Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ բոբիկացել էին՝ ջուրը չտեսած։ Իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքն ընդգծում է Հայաստանի իշխանությունների և պետության նկատմամբ՝ թուրքերի և այլոց իրական տրամադրվածությունը։

Դանիել Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular