ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե՛ Հայաստանի հետ սահմանին, թե՛ ԼՂ-ում. Հունաստանում ՀՀ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին նշել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խոշորագույն  հեռուստակայաններից «TV100 Thessaloniki»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերին:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` դեսպանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և  կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։

Պատասխանելով լրագրողի`Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և նշել, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացրել է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսել գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատել հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular