ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շուրջ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի շուրջ իրադարձությունները գնալով ավելի վտանգավոր և անկանխատեսելի են դառնում․ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից՝ Ադրբեջանն անցել է մի կողմից՝ ամենօրյա սադրանքների իրականացման, մյուս կողմից՝ ճնշումներ է գործադրում՝ իր նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, թե այդ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։

Ըստ նրա՝ գործընթացը սկսելու համար Հայաստանը պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, ինչպես նաև պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։ Մյուս չորս առաջարկները Բայրամովը չի բարձրաձայնել։ Այս առաջարկների մասին ոչինչ չի հայտնել նաև Հայաստանի իշխանությունը։ Ընդհանրապես, Անթալիայի դիվանագիտական ֆորումն Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի իշխանություններին հրապարակային նվաստացնելու, նորանոր պահանջներ ներկայացնելու, քարոզչական զոնդաժի, միջազգային հանրությանն էլ Հայաստանին որպես ապակառուցողական դիրքորոշում ունեցող երկիր ներկայացնելու համար։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն էլ հայտարարել է, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս բերի «ապօրինի զինված խմբավորումները» (թշնամին նկատի ունի Արցախի ՊԲ-ն-հեղ․), նաև մեղադրել է Հայաստանին ստանձնած պարտավորությունները դանդաղ կատարելու մեջ։

Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը ամեն օր արկակոծում է Ասկերանի և Մարտունու շրջանների մի քանի գյուղեր, նաև բարձրախոսներով սպառնալիքներ են հնչեցնում բնակիչների հասցեին՝ փորձելով խուճապ տարածել։ Նախօրեին Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ էր գումարել, որտեղ Հայաստանի գործող վարչախմբին խնդրել էր ճանաչել Արցախի անկախությունը։ Փաշինյանական վարչակազմը այս խնդրանքին չի արձագանքել։ Ինչպես և չի արձագանքել Բայրամովի հայտարարությանը՝ հինգ կետերի վերաբերյալ։ Փոխարենը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, թե քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի բանակցային գործընթաց, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ միջնորդներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Որևէ այլ մանրամասն, Ադրբեջանի առաջարկ, կամ քննարկվող կետ փաշինյանական վարչակազմը չի հայտնում։ Եվ լավ էլ անում է: Ի վերջո, ընդդիմությունն ու քաղաքացիները ոտքի չեն կանգնում՝ կանխելու հերթական դավաճանական ակտը, չեն հեռացնում ապիկար և թուրքական օրակարգով շարժվող իշխանություններին, որոնք էլ վարվում են այնպես, ինչպես իրենց է հարմար։ Ուստի, բոլորն են պատասխանատու երկրի գլխին կանգնած հերթական սպառնալիքի համար։

Հակոբ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular