ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուգանսկի շրջանի 70%-ը գտվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ․ ԼՌՎ ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լուգանսկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բջջային կապն աշխատում է, սակայն մեծ ընդհատումներով։ Երբեմն բջջային կապն ամբողջությամբ խափանվում է։ Վերանորոգող խմբերը փորձում են վերականգնել կապը, սակայն դա դեռ խնդրիր է», - նշել է Գայդայը՝ հավելելով, որ ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն սկսում է գործել ռուսական հեռուստատեսությունը։

Միևնույն ժամանակ նա կոչ է արել շրջանի բնակիչներին չվախենալ  ռուսական զորքերից, չհավատալ նրանց քարոզչությանը, պաշտպանել իրենց կյանքերը, չկորցնել հավատն Ուկրաինայի նկատմամբ, ծառայել միայն Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին, չդավաճանել երկրին ու հավատալ հաղթանակին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular