ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք կռվենք Ուկրաինայում, երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի. Բայդեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չի պատերազմի Ռուսաստանի դեմ, քանի որ դա կսպառնար երրորդ համաշխարհային պատերազմով, գրում է Коммерсант-ը։

«Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը և կշարունակենք մոբիլիզացնել մեր դաշնակիցներին։ Բայց մենք Ուկրաինայում չենք կռվի Ռուսաստանի դեմ: Պետք է խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումից, քանի որ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմ: Սա մի բան է, որից մենք պետք է ամեն գնով խուսափենք»,- ասել է Բայդենը ճեպազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր գին կվճարի, եթե քիմիական զենք օգտագործի:

«Մոսկվան մեծ գին կվճարի, եթե ռուս զինվորականները քիմիական զենք օգտագործեն Ուկրաինայում»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular