ՌԴ-ի դեմ պատժամիջոցները թանկ կարժենան ամբողջ աշխարհի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով թուրքական Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ, ասել է, որ ոչ ոք չէր ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դրանք հետեւանքներ են ունենում ողջ աշխարհի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ստոլտենբերգընշել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ, աննախադեպ են և նպատակ ունեն ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
«Ոչ ոք չէր ցանկանում կիրառել այդ պատժամիջոցները։ Այդ պատժամիջոցները թանկ կարժենան ողջ աշխարհի համար, այդ թվում՝ այն երկրների, որոնք սահմանել են դրանք»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն դաշինքի բոլոր անդամներից, այդ թվում՝ Թուրքիայից, ակնկալում է եվրաատլանտյան համերաշխություն՝ հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Նա նշել է, որ համապատասխան ազդանշանն ուղարկվել է Անկարա։