ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սխալ էր տալ խոստումներ, որոնք չէինք կարող իրագործել». Բորելը՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքը սխալ է թույլ տվել՝ Ուկրաինային խոստանալով անդամակցություն ՆԱՏՕ-ին, կարծում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կան պահեր, երբ մենք կարող էինք ավելի լավ գործել: Օրինակ, մենք առաջարկել ենք մի բան, որը չենք կարող երաշխավորել, մասնավորապես Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, դա երբեք չի իրականացվել: Ես կարծում եմ, որ սխալ էր տալ խոստումներ, որոնք չէինք կարող իրագործել»,- ասել է նա։

Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ Արևմուտքը սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular