ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 11-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն – Իսֆանա ավտոճանապարհի հատվածում Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ կարգախումբն սկսել է քարեր նետել ավտոճանապարհով ընթացող ավտոմոբիլների վրա: Ավտոտրանսպորտի քարկոծումը դադարեցնելու՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ կարգախմբի պահանջները Տաջիկստանի սահմանապահներն անտեսել են:

Ղրղըզ սահմանապահները հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որպեսզի դադարցենեն տաջիկ զինծառայողների անիրավական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ բախմանը միջամտել է ևս մեկ տաջիկական սահմանապահ կարգախումբ, որը «կրակ է բացել դիտաշտարակի վրա, որտեղ գտնվել են ղրղըզ սահմանապահներ»:

Փոխհրաձգությունը շարունակվել Է շուրջ 20 րոպե, ղրղզական կողմից վիրավորներ և զոհվածներ չկան: «Բախման հետագա էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հեռախոսազույցներ, իսկ այնուհետև հանդիպում միջադեպի վայրում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

Մարտի 10-ին Ղրղզստանի Թեսքեյ Բատկենի մարզի բնակավայրի շրջանի սահմանի վիճելի հատվածում նույնպես փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular