ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է կենսաբանական և քիմիական զենք կիրառել ուկրաինացիների դեմ. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կարող է կենսաբանական և քիմիական զենք կիրառել ուկրաինացիների դեմ: Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նրանք մեզ մեղադրում են իբր մանրէաբանական զենք մշակելու, քիմիական հարձակում նախապատրաստելու համար: Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ եթե ցանկանում եք իմանալ Ռուսաստանի ծրագրերի մասին, տեսեք, թե ինչի համար է Ռուսաստանը մեղադրում մյուսներին»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին միաժամանակ զգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումը խստագույնս կպատժվի։

«Եվ եթե դուք նման բան անեք մեր դեմ, ապա կստանաք ամենախիստ պատժամիջոցների պատասխանը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular