ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայացք Հայաստանից. ի՞նչ կարող է սովորեցնել ղարաբաղյան հակամարտությունը այսօրվա Կիևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eurasia.expert-ը գրում է, որ Ուկրաինայում ներկայիս իրավիճակի պարադոքսն այն է, որ Զելենսկին իշխանության է եկել «պատերազմը դադարեցնելու» և «խաղաղությունը վերադարձնելու» կարգախոսներով։ Սակայն դա չի խանգարել նրան բազմիցս հայտարարել Մինսկյան պայմանավորվածությունների «միջակության» մասին և ընդգծել, որ պաշտոնական Կիևը ուղիներ է փնտրում «բանակցային նոր ձևաչափ» ստեղծելու համար։ Ուկրաինական կողմը ոչ միայն հրաժարվել էր բանակցային սեղանի շուրջ նստել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ, այլ նաև ամեն կերպ փորձում էր փոխել նորմանդական ձևաչափը, դրան կցել ԱՄՆ-ին, կամ ստեղծել նոր ձևաչափ՝ «Մոսկվա-Կիև-Վաշինգտոն»: Միաժամանակ անտեսվել են Ռուսաստանի համար խնդրի կարգավորման կարևորության մասին Մոսկվայից եկող բոլոր ազդակները։ Տեսանելի էր բանակցությունների հստակ սաբոտաժը և սեփական պարտավորությունները կատարելուց հրաժարվելը, որի արդյունքն էլ հիմա ուկրաինական պետականությունը ոչնչացվում է ուղիղ եթերում։

Կարծես դեժավյու լինի: Դիտելով Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքը` Հայաստանում շատերը նկատում են նմանություններ ուկրաինական իշխանությունների և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի իշխանությունների կողմից  իրականացվող տեղեկատվական քաղաքականության։ Եթե պատերազմի առաջին օրերից հետո հայ հասարակության մի զգալի հատված վստահ էր, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստվում են «ազատագրել հայկական Գետաշեն գյուղը», որը 1992-1994 թվականներից մնացել էր Ադրբեջանի կազմում, ապա հիմա ուկրաինական հասարակության մի մասն այսօր դեռ ամուր հավատում է հակահարձակման հնարավորությանը: Խոսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության մասին՝ պետք է հստակ հասկանալ դրա ենթատեքստը, ինչպես նաև այդ պատերազմին նախորդած իրադարձությունների շղթան։ Այդ իրադարձությունները ներառում են հետևյալը.

  1. Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 9-ի հայտարարությունը, որ «նա չի կարող ներկայացնել Ղարաբաղը բանակցություններում», և Երևանի հետագա քաղաքականությունը ուղղված է «բանակցությունների ձևաչափի փոփոխությանը»։
  2. Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները սկսում է «զրոյական կետից»: Դիվանագիտության լեզվով թարգմանված դա նշանակում էր, որ, փաստորեն, Հայաստանի ղեկավարությունը ջնջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախկին բոլոր աշխատանքները:
  3. 2018 թվականի սեպտեմբերին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի հրաժարվելը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Պետերբուրգում կնքված որոշումներից, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննությանը և դրա փոխարինելը «Բաքվի և Երևանի միջև օպերատիվ կապով»:
  4. 2019 թվականի օգոստոսի Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Մինչ այդ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը, որին աջակցում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր։
  5. 2020 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո վերջնականապես հրաժարվելը Մադրիդյան սկզբունքներից և, ընդհանրապես, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից։ Թղթի վրա ամրագրված սկզբունքների հստակ փաթեթի, որը հաստատվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, փոխարինումը Փաշինյանի այլընտրանքով՝ այսպես կոչված «մյունխենյան թեզիսներով», որոնք ոչ այլ ինչ էին, քան նրա Մյունխենի անվտանգության համաժողովում Ալիևի հետ բանավեճի անհաջող ելույթի ամփոփումը։ Այսինքն խնդրի լուծման ստուգված և համաձայնեցված գործիքները փոխարինվեցին կարգախոսների դատարկ շարքով։ Հրապարակներում բարձրաձայնելիս՝ դրանք լավ են հնչում, բայց տակը իմաստալից բաղադրիչ չունեն։

Այս ամենը այն քայլերի ամբողջ ցանկը չէ, որոնք ցույց են տալիս հայկական կողմի բացահայտ դիվերսիան՝ ուղղված նախորդ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը կոտրելուն։

Հայ հասարակության մեջ կարծիք կա, որ Փաշինյանը չի դադարեցրել 44-օրյա պատերազմը, քանի որ սպասում էր Ջո Բայդենի օգնությանը, ով պատրաստվում էր դառնալ ԱՄՆ-ի նախագահ։ Այսինքն հայկական կողմը օրական 150-200 զոհ է տվել միայն այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը պատրանքներ ուներ «ամենազոր Արևմուտքի օգնության մասին»: Նույնը Ուկրաինայում է: Բայց ինչպես 2020 թվականին ամերիկյան և բրիտանական զորքերը չեկան հայկական լեռներ, այնպես էլ 2022 թվականին նրանք չեն լինի ուկրաինական Սև ծովի ափին։ Ակնհայտ է, որ Զելենսկին սպասում է ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի օգնությանը և լրջորեն հավատում, որ «միասին կկարողանան խեղդել Ռուսաստանին պատժամիջոցներով»:

Եվ չնայած 2020 և 2022 թվականների իրադարձությունները շատ ընդհանրություններ ունեն, կան նաև մի շարք տարբերություններ։ Օրինակ, «արևմտյան քաղաքակիրթ համայնքը» ոչ մի բառ չէր ասել Ադրբեջանի գործողությունների դեմ, որը ֆոսֆորային զենք էր կիրառում։ Բայց հիմա Եվրախորհրդարանի պատգամավորները բուռն ծափահարում են Զելենսկուն։ Սակայն պետք է հասկանալ, որ Արևմուտքը ծափահարում է ոչ թե այն պատճառով, որ աջակցում է Ուկրաինային, այլ այն պատճառով, որ ողջունում է Զելենսկու Ռուսաստանի հետ առճակատման ժամանակ սեփական ժողովրդին «թնդանոթի միս» դարձնելու պատրաստակամությունը։ Այո՛, Արևմուտքը պատրաստ է պայքարել մինչև վերջ՝ մինչև վերջին ուկրաինացին:

Իսկ թե որքան կտևի այս հակամարտությունը, ինչպես նաև, թե որքան պետք է վճարի դրա համար ուկրաինացի ժողովուրդն ու պետությունը, կիմանանք շատ շուտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular