ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զուլալի պատմությունը. հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» մրցանակի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ հայ ռեժիսորի կինոնկարը դարձել է «Նիկա»  կինոմրցանակի հավակնորդ «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Զուլալի» կոչվող ժապավենը հիմնված է Նարինե Աբգարյանի համանուն պատմվածքների ժողովածուի վրա։ Խուլ-համր աղջկա և նրա ընտանիքի պատմությունն արդեն դիտել է հայ հեռուստադիտողը, իսկ այժմ նախատեսվում է այն ցուցադրել Ռուսաստանում։ 

Այդ պատմությունը կարող էր լինել ցանկացած երկրում և ցանկացած ընտանիքում։ Ողբերգություն, որը փոխել է սիրելիների կյանքը, և որը նրանք միասին հաղթահարել են։

 Գլխավոր հերոսներից մեկի՝ Նազարոսի պապը ինքնասպան է լինում, իսկ տղան սկսում է իր չափահաս կյանքը։ Նա ողբերգության միջով է անցնում և պետք է հենարան լինի իր մոր համար, ով մի անգամ հրդեհից հետո համր է դարձել, իսկ հետո խելքը կորցրել է, երբ չափահաս տղամարդը բռնության է ենթարկել նրան։ Նրա պաշտպանությանը մի ամբողջ գյուղ է կանգնել։ Զուլալի 12-ամյա որդուն մարմնավորել է ոչ պրոֆեսիոնալ դերասան Արտեմ Մելիքյանը, նա գյուղի բնակիչ է, որտեղ տեղի է ունեցել այդ հրդեհը։ «Մտածում էինք, որ դժվարություններ կլինեն նրա հետ, բայց զարմացանք, թե ինչպես է նա զգում տեսախցիկը, նույնիսկ կարիք չունեինք կրկնակի նկարելու»,- ասել է «Զուլալի» ֆիլմի օպերատոր Արման Օրդյանը։

Զուլալիի դերը բաժին է հասել երիտասարդ դերասանուհի Հերմինե Ստեփանյանին։ Նրա համար դա չորրորդ կինոաշխատանքն է։ Համր աղջկա կերպարին ընտելանալու համար Հերմինեն երկար հետևում էր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց։ Հայտնի է, որ առանց խոսքերի դերն ամենահետաքրքիրն է։ «Ես շատ երկար էի սպասում, որ մի օր կլինի այնպիսի դեր, որում կարող ես բացվել, ցույց տալ քեզ։ Խոսքը գլխավոր կամ երկրորդական դերերի մասին չէ, փաստն այն է, որ հերոսուհու խորությունը թույլ է տալիս, չնայած այն բանին, որ նա ֆիլմում չի խոսում, բացահայտել ու ցույց տալ շերտեր, որոնք դժվար կլիներ ցուցադրել այլ դերերում»,- ասել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։

Նկարահանումները տեղի են ունեցել լեռներում՝ Տավուշի մարզի գեղատեսիլ կիրճում։ Հենց այնտեղ են տեղի են ունեցել իրադարձությունները։ Կինոնկարի հեղինակներն ասում են, որ հաճախ ստիպված են եղել հարմարվել բնությանը` կամ ձյունը հալեցնել, կամ երկար սպասել արևին։ Ֆիլմի վրա աշխատանքը շարունակվել է երեք տարի։ «Այս ֆիլմը միայն սիրո մասին չէ, այն մեր մասին է,  այն հայերի մասին, ովքեր ապրում են, ապրել և ապրելու են այս հողերի վրա, ստեղծելու և սիրելու են միմյանց»,- ասել է «Զուլալի» ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը։

Ֆիլմի պրեմիերան Հայաստանում տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Այժմ ֆիլմը կրկնօրինակվում է ռուսերեն Ռուսաստանում ցուցադրության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular