Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Իզյում քաղաքից 2 հազար մարդու տարհանման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Իզյում քաղաքից դուրս է եկել 44 տարհանման ավտոբուս, որոնց մեջ եղել է 2000 մարդ:
Աս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Նա նշել է, որ տարհանվածների համար նրանց խնդրանքով տրամադրվում է լրացուցիչ նյութատեխնիկական ապահովում դեպի Դնեպր: Առաքվել են նաև մարդասիրական բեռներ՝ սննդով և առաջին անհրաժեշտության ապրանքներով։