ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդը բոլոր ուղղություններով կասեցվել է. Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ ռուսական զորքերի առաջխաղացումը բոլոր ուղղություններով դադարեցվել է. ռուսական զորքերը շարունակում են որոշ բնակավայրեր իրենց վերահսկողության տակ պահել, չի բացառվում նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը Կիև, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի ամփոփագրի՝ ուկրաինական պաշտպանությունը հակահարված է տալիս և հետ է պահում ռուսական ուժերի հարձակողական գործողությունը բոլոր ուղղություններով։

Ըստ ԶՈՒ ԳՇ տվյալների՝ ռուսական կողմը փորձում է վերականգնել զգալի կորուստներ կրած ստորաբաժանումների մարտունակությունը։

«Արձանագրվել է նաև ռուսական զորքերի վերախմբավորում, հակառակորդը չի հրաժարվում Կիևը արևմուտքից և հարավ-արևմուտքից արգելափակելու ծրագրից։ Հակառակորդը բոլոր ուղղություններով կասեցվել է, նա հաջողություն չունի, փորձում է պահել գրավյալ բնագծերն ու դիրքերը», - ասված է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular