ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի լկտիացումը սաստկանալու է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի միջազգային հանրության Ռուսաստանի զբաղվածությունից՝ ադրբեջանական վարչախումբը շարունակում է անտանելի պայմաններ ստեղծել Արցախի բնակչության համար։ Ադրբեջանի զինված ուժերը երեկ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները՝ խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին։ Օրվա ընթացքում էլ Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են տարածքը լքելու և ուժ կիրառելու սպառնալիքներ։

Արցախի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, թե, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ։ Այն, որ Ադրբեջանը այսպիսի հանցավոր վարք է դրսևորում և սաստկացրել է հարձակումները Արցախի բնակչության նկատմամբ, արձանագրում են Արցախի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Հայաստանի գործող իշխանությունները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տոտալ բացակայություն է դրսևորում և ընդհանրապես չեն անդրադառնում Արցախի բնակչության անվտանգության սպառնալիքներին։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս վարքը վաղուց այլևս զարմանալի չէ որևէ մեկի, այդ թվում նաև արցախցիների համար։ Զարմանալին այստեղ թերևս փաշինյանական վարչախմբի վարքը չէ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դրսևորած կրավորական կեցվածքը, երբ հայ ժողովրդի մի մեծ հատված արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է սարսափելի իրավիճակում, երբ ամեն օր ապրում է կյանքը, առողջությունը և ունեցվածքը կորցնելու սարսափի տակ, չեն բարձրաձայնում այդ խնդիրների մասին։ Հատուկենտ մարդիկ միայն կառավարության շենքի դիմաց կամ այլ վայրերում բողոքի ակցիաներ են անում, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը անհապաղ մեկուսացնում է այդ մարդկանց։ Ոչ պակաս կրավորական վարք են դրսևորում նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

Բացառապես Ազգային ժողովում հարցեր բարձրացնելու այս տակտիկան որևէ լավ հետևանք չի ունենալու Հայաստանի համար։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակելու է նման տեմպով խնդիրներ հարուցել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմանամերձ դարձած բնակավայրերում ապրող մարդկանց համար։ «ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել է։ Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում, ցավոք, սպասելի էր, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը ՀՀ իշխանությունները հանձնել են անորոշության և անտարբերության»,- նշել է ԱԺ պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը և հավելել․ «Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը ՀՀ և Արցախի շահերի թաղումն է, որտեղ շահողի դերում բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան են»։

Վահե Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular