ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն այսօր նիստում ընդունեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ:

Նշվում է, որ նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումն անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես՝ նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110.000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված՝ մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։

«Եթե տեղի չունենան վարձու աշխատողների թվի նվազման և ոչ ֆորմալ հատված տեղափոխման հանգամանքները, մոտ 18 տոկոսով (այնքան, որքան առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը) կբարձրանան նաեւ մինչև 90.000 դրամ աշխատավարձերը, որի արդյունքում որոշակի կբարձրանան մինչև 500.000 դրամ աշխատավարձերը, ինչի հետ կապված պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կաճեն շուրջ 16.4 մլրդ դրամի չափով:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցությանը, հայտնում ենք, որ, հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջը, ըստ որի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը։ Բազային աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 80%-ի հաշվարկի կիրառման պարագայում նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,- նշվում է նախագծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular