ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեթեթ որոշում՝ հանուն այլ նպատակների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հերթական անհեթեթ քայլն է իրականացրել՝ արժանանալով ոչ միայն ծխողների, այլ նույնիսկ չծխողների քննադատությանն ու ծաղրին։ Խորհրդարանը երեկ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին ընդունված փոփոխությունների համաձայն՝ այս տարվա մարտի 15-ից հանրային սննդի բոլոր վայրերում ծխելն արգելվելու է։ Օրենսդրական փոփոխություններով էլ Առողջապահության նախարարությունն ուզում է արգելել ոչ միայն ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների, այլ ընդհանրապես բոլոր տիպի սարքերի օգտագործումը, թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում։ Օրենքի նման շուտափույթ ընդունումը հարուցել էր նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների զարմանքը, որոնք անկեղծորեն հարց էին տալիս, թե ինչ կարիք կար այսպիսի հապշտապ կերպով օրենք ներկայացնել, այն էլ դրա համար արտահերթ նիստ գումարել։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը։

Այն ինչ իրականացնում է Առողջապահության նախարարությունը թե՛ այս, թե՛ աղի օգտագործման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններով, դուրս է տրամաբանությունից և միակ բացատրությունը կարող է լինել, որ Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ից կամ միջազգային որևէ այլ կառույցից խոշոր գրանտ է կպցրել և փորձում է ամեն գնով նույնիսկ ստեղծված ծանր պայմաններում, երբ երկրի առջև առավել կարևոր խնդիրներ են ծառացած, անցկացնել այս օրենքները։ Տարօրինակն այն է, որ նույնիսկ հարևան պետություններում նման խիստ սահմանափակումներ չկան։

Վրաստանը հետ քայլ է արել, Ռուսաստանում կան սրճարաններ, որոնք թողնում են ծխախոտի փոխարինիչներ օգտագործել, իսկ Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներկայացնում է ամենախիստ օրենքը, առանց հանրային քննարկման, առանց չափորոշիչներ նշելու, կոնկրետ արգելում է ընդհանրապես ծխելը։ Բացարձակապես որևէ քննարկում, հանրության կարծիքը լսելու որևէ քայլ, այս օրենքով չի կատարվել։ Թե՛ նախկին նախարար Արսեն Թորոսյանը, թե՛ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ծխողների իրավունքների սահմանափակման այսպիսի օրենքներով նպատակ են դրել ոչ թե պայքարել ծխելու դեմ, այլ բոլորովին այլ հարցեր են լուծում։ Կօգնի՞ այս օրենքը պայքարել ծխելու դեմ, չենք կարող ասել, սակայն հաստատապես վնասելու է գրեթե բոլոր ռեստորաններին, հանրային վայրերին, սպասարկման կետերին, կամ էլ ավանդույթի համաձայն՝ օրենքը կկիրառվի Երևանի կենտրոնի մի քանի ռեստորաններում, իսկ ծայրամասերում և այլ վայրերում գտնվող հանրային սննդի օբյեկտներում որևէ կերպ չեն պահպանվելու։ Արդյունքում կստացվի մի իրավիճակ, երբ կառավարությունը հերթական օրենքն է ներկայացնում և չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Կտուժի բիզնեսը, կտուժի Հայաստանի Հանրապետության բյուջեն, կշահեն միայն առողջապահական ոլորտի մի քանի պատասխանատուներ։

Սմբատ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular