ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի որ պոլիէթիլենային տոպրակների «հանճարեղ« օպերացիան արեցին, հիմա հերթը ծխախոտինն է. Աշոտ Բարսեղյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ: Ազգային ժողովում Լենա Նանուշյանը նշել է, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ուզում եմ հավաստիացնել, որ օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում են և վերահսկվում են։ Որպես օրինակ կարող եմ բերել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության կամ ծխախոտային տաղավարների ցուցադրության արգելքը, որոնք, դուք էլ երևի նկատել եք, խանութներում ամբողջությամբ կիրառվում է։ Այդ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից և իրազեկվածության աստիճանից։ Դրա ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- ասել է Նանուշյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով էլ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը, և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92.000 դրամ։

«Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս՝ տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշել է Թորոսյանը՝ հիշեցնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ սա անիրագործելի օրենք է:

«Ունենք հանճարեղ օրենք, որը ոչ մի տիպի քննադատության չի դիմանում, պատասխանատվությունը դնում է տնտեսվարողի վրա ու չի բացատրում, թե ոնց է անելու: Սա մեզ ավտոմատ կերպով սարքում է օրինախախտ: Կանխելու գործողություններ չենք կարողանալու անել, բայց մեզ վերագրվում են հավելյալ լիազորություններ՝ ասելով, թե՝ դու պետք է ստուգեիր, լավ ստուգեիր: Քանի որ պոլիէթիլենային տոպրակների «հանճարեղ» օպերացիան արեցին, հիմա հերթը ծխախոտինն է: Էկոնոմիկայի նախարարին հարց են տալիս, թե այս խնդրի տնտեսական ազդեցությունն ինչպիսի՞ն է լինելու, նախարարն ասում է՝ ես դադարել եմ ծխել: Այսինքն, շարունակում է իր այն գիծը, երբ խցանումներով էր չափում տնտեսական ակտիվությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիրը չի կիսում այն տեսակետը, թե ավելի լավ է ծխողին տուգանեին:

«Ամեն ինչ պետք է լինի տրամաբանված: Կռիվներ են լինելու. տնտեսվարողին դրդում են օրենքի խախտման դաշտ, մի շարք դեպքեր կարող են լինել հյուրանոցների, ռեստորանների անձնակազմի և հաճախորդների միջև»,- նշեց նա:

168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular