ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն շարժում են միմյանց ընդհառաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «ամենաբարձր մակարդակով» խաղաղության կոնկրետ պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Միաժամանակ նշվել է, որ «Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան հռչակելու ռազմավարությամբ և, բնականաբար, պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ օրակարգում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու  հարցերը։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին խոսվում է ավելի քան մեկ տարի։ Այդ խնդիրն առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով խաղաղության համաձայնագրի, որով ավարտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ստորագրումից անմիջապես հետո։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է այդ թեմային։ Նա առաջ է քաշել մի շարք նախապայմաններ: Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը հնարավոր է և պետք է ստորագրվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա, և առաջին հերթին երկրները պետք է ճանաչեն փոխադարձ տարածքային ամբողջականությունը։ Ուստի Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից, որը խոսում է այդ գործընթացը սկսելու պատրաստակամության մասին, բխում է, որ Երևանն ընդունում է Ալիևի առաջարկած հիմնարար սկզբունքը։ Համենայնդեպս, Հայաստանի կառավարությունն այլ մեկնաբանություն չի արել։ Ավելին, Երևանն այդ հարցը կապում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների, այլ ոչ թե Լեռնային ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդրի հետ։ Դա նշանակում է, որ խոսքն այն մասին է, որ Երևանն ու Բաքուն հատուկ ներկայացուցիչներ նշանակեն կամ ստեղծեն հանձնաժողով այդ փաստաթուղթը նախապատրաստելու և դիվանագիտական ​​շփման մեջ մտնելու համար։

Ակնհայտ է, որ եթե իրադարձությունները սկսեն զարգանալ նման սցենարով, դա կնշանակի իրավիճակային բեկում։ Այսինքն Փաշինյանը հրաժարվում է Ղարաբաղից այն ճանաչելով որպես «Ադրբեջանի անբաժանելի մաս», և խաղից դուրս է գալիս ղարաբաղյան ուղղությամբ էստաֆետը հանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին։ Նման դեպքում Բաքուն պետք է նոր հայեցակարգ ներկայացնի Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի ճակատագրի վերաբերյալ։ Այդ խնդրի առկայությունը վերջերս խոստովանել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բացի այդ, դա տեղավորվում է Ալիևի նախապայմանների մեջ։ Այդուհանդերձ, ինչպես վերջերս խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, և «միայն քննարկվում է այդ գործընթացի մեկնարկը»։ Միգուցե՞ խնդիրը ճապոնական ճանապարհով լուծվի՝ նախ սահմանները, հետո հաշտության պայմանագիրը։ Բայց սահմանների խնդիրը հնարավոր է լուծել նաև խաղաղության պայմանագրի ձևաչափով։

Եթե ​​դա իրոք այդպես է, ապա խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Երևանի ու Բաքվի խոսքերին պետք է հաջորդեն կոնկրետ գործեր։ Այդ ժամանակ իրավիճակը չափազանց պարզ կդառնա. Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իր ձեռքբերումները կամրագրի իրավական մակարդակով, իսկ Հայաստանը կճանաչի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բայց ստեղծված իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ: Բայրամովը այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկի մասին. «Մենք՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուղերձ ենք հղում Հայաստանին, անհրաժեշտ է ստեղծել բարիդրացիական հարաբերություններ տարածաշրջանի երկրների միջև։ Մենք դրան դրական ենք վերաբերվում։ Մեր դիրքորոշումը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ամբողջական համակարգում»։ Ինչ էլ ասեն, բայց Բաքուն և Անկարան շարունակում են համատեղ գործել հայկական ուղղությամբ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ որպես հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր հավելում։

Այժմ, ինչպես հաստատել են և՛ Անկարան, և՛ Երևանը, այդ հարցով պատրաստվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում։ Միրզոյանը նաև կմասնակցի  Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​համաժողովին։ Այդ առնչությամբ Փաշինյանը չի բացառում անգամ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման անցկացումը։ Ուստի, լայն իմաստով, կարելի է խոսել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր  գործընթացի սկզբի, այլ նաև աշխարհաքաղաքականության համատեքստում Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում հարաբերությունների ձևավորման գործընթացի սկզբի մասին։ Ի դեպ, որոշ ռուս փորձագետներ ենթադրում են, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները հեշտ չեն լինելու, սակայն անգամ այս տարի կարելի է ակնկալել խաղաղության պայմանագրի ստորագրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular