ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պարտությունից հետո ստիպված կլինի փոխհատուցում վճարել Ուկրաինային. Ջոնսոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ուկրաինայում Ռուսաստանի զինված ագրեսիան խախտել է բոլոր միջազգային չափանիշները: Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տարած հաղթանակից հետո այս երկիրը ստիպված կլինի Ուկրաինային վերադարձնել օկուպացված բոլոր տարածքները և հատուցումներ վճարել», -այս մասին լեհական PAP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը Ռուսաստանում չի հանգեցնի նրան, որ այս երկիրը դառնա ժողովրդավարական ու կանխատեսելի։

Նույնիսկ եթե Պուտինին հաջողվի հնազանդեցնել Ուկրաինային և հայտարարել հաղթանակի մասին, ասել է Ջոնսոնը, գլխավորը «ոչ մի փուլում հարաբերությունները չկարգավորելն է կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը չպահպանելը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ Արևմուտքը սխալ է թույլ տվել 2014 թվականին, երբ խաղաղ բանակցություններ էր վարում՝ փորձելով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ Նորմանդյան ձևաչափի շրջանակներում։

«Ես համոզված եմ, որ եթե մենք միասնական մնանք ուկրաինացիների հերոսական դիմադրությանը սատարելու հարցում, ապա Պուտինն անպայման կպարտվի»,- ասել է Ջոնսոնը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պարտությունից հետո անհրաժեշտ է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular