ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ երկխոսության. Պոդոլյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակը, եթե Ուկրաինային տրվեն անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը։ 

«Մենք պատրաստ ենք հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը, Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ երկխոսության», - ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Հիշեցնենք, որ Վաղը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular