ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկիին, որը կապի մեջ է կազմակերպիչների հետ։
 
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի վաղվա հանդիպումից հետո՝ ի կատարումն քննարկված պայմանավորվածությունների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
 
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular