ԱՄՆ-ից հրահանգիչները վարժեցրել են ուկրաինական զորամիավորումներին. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական զորամիավորումները, որոնք պլանավորել են օգտագործել Դոնբասում, վարժեցվել են ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից: Այդ մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հատուկ նշեմ, որ Ուկրաինայի գրոհիչ-դեսանտային զորքերը ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից 2016 թվականից Լվովում վարժեցվում են «նատօյական չափորոշիչի» պատրաստման ծրագրերով»,-ասել է Կոնաշենկովը:
Նա պարզաբանել է, որ խոսքն Ուկրաինայի ազգային գվարդիայի օպերատիվ նշանակության բրիգադի 4-րդ տակտիկական-գումարտակային խմբի մասին է:
Ռուսաստանի զինվորականների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այն պլանավորվել է վերաենթարկել Ուկրաինայի 80-րդ առանձին գրոհիչ-դեսանտային բրիգադին եւ Դոնբասում, որպես հարվածային խմբավորումներից մեկը, հարձակողական գործողությունների համար օգտագործել այսպես կոչված «միավորված ուժերի գործողության» գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: