ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացման մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ում բենզինի գների ռեկորդային աճը պայմանավորված է Ռուսաստանի գործողություններով, այլ ոչ թե Վաշինգտոնի կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ ամերիկացիներն ավելի շատ են վճարում «նախագահ Պուտինի գործողությունների պատճառով», իսկ «գների թռիչքը պայմանավորված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներով»։

Ավելի վաղ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում բենզինի արժեքը գերազանցել է պատմական ռեկորդը։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2008 թվականի հուլիսին, երբ ԱՄՆ բենզալցակայաններում բենզինի գինը մեկ գալոնի դիմաց հասել էր 4,11 դոլարի։

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արգելք է սահմանել Ռուսաստանից բոլոր էներգակիրների ներկրման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular