Արևմուտքը կմշակի Ուկրաինայի վերականգնման Մարշալի պլան․ Բորիս Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրները մտադիր են Ուկրաինան վերականգնելու ծրագիր մշակել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Վիշեգրադյան խմբի երկրների (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա) վարչապետների հետ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներով։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ երբ ազատ, ինքնիշխան և անկախ Ուկրաինան պաշտպանվի և վերականգնվի, մենք կկազմենք Մարշալի պլան՝ Ուկրաինան վերականգնելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։