ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացի գի՞նն էլ կթանկանա. ինչ է սպասվում հայ սպառողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հացի գնի հնարավոր բարձրացման լուրը: Մինչ այս ամենը դեռ խոսակցություններ են, որոշներն արդեն հասցրել են գնել ալյուրով լի պարկեր և ապահովել իրենց վաղվա օրը:

Արդյո՞ք իսկապես Հայաստանում սուղ է հացահատիկի խնդիրը և ինչ կարելի է սպասել առաջիկայում, այս և մի շարք այլ հարցերին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում պատասխանեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որը ընդգծեց` անկախ ռուս-ուկրաինական հակամարտության` Հայաստանում կար հացահատիկի խնդիր.

«Հաշվի առնելով, որ 2021 թվականը եղել է հացահատիկի տեսանկյունից բավականին մտահոգիչ տարի` կարող ենք ասել, որ 2022 թվականի ընթացքում հացահատիկի նկատմամբ մեր քաղաքացիների պահանջարկը և սպասելիքները բավականին մտահոգիչ են: Նշեմ՝ օրինակ 2021 թվականին Հայաստանում արտադրվել է 97.2 հազար տոննա հացահատիկ, որը 2020 թվականի համեմատ պակաս է 26.5% -ով: Այսինքն՝ մենք անցած տարի մոտ 26.5% -ով ավելի քիչ հացահատիկ ենք արտադրել: Այս ամենի հետևանքով 2021 թվականին հացահատիկի մեր ինքնաբավության մակարդակը կտրուկ նվազել է, եթե 2020 թվականին այն կազմում էր 24.4%, ապա 2021 թվականին կազմեց 18%, այսինքն՝ ինքնաբավության մակարդակը մոտավորապես  6.4 %-ով նվազել է»,- ընդգծեց տնտեսագետը:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ մենք կախվածություն ունենք ներկրումից: Նա նշեց, որ 2021 թվականին ներկրել ենք շուրջ 270 հազար տոննա ցորեն, որի 90% -ը  ներկրել ենք ՌԴ-ից, իսկ մնացածը՝ Ուկրաինայից: 

«Այս տարի, պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, հացահատիկի հասանելիությունը կտրուկ նվազել է բոլոր երկրների համար: Այն երկրները, որոնք ներկրումից են կախված, ինչպիսին է Հայաստանը, լուրջ մտահոգվելու կարիք ունեն: Ակնհայտ է, որ այս տարվա ընթացքում հացահատիկի գները բարձրանալու են, որի պատճառը պարարտանյութերի, վառելիքի գնի թանկացումն է»,- ասաց տնտեսագետը: 

Վերջինս ասաց, որ հայ սպառողը պետք է ձեռք բերի ՌԴ-ից ներկրվող օրեցօր թանկացող հացահատիկը: Հիմնական խնդիրն էլ այն է, որ Հայաստանը չի կարողանում ինքնաբավությունն ապահովել հացահատիկի մասով, և հիմա, ըստ էության, համաշխարհային շուկայի, այս դեպքում ՌԴ-ի շուկայի գներից է կախված մեր հացահատիկի գինը և դրա հասանելիությունը:

Հարցին՝ ինչ է կարծում, կարող է Ռուսաստանը սահմանափակումներ կիրառի և այլևս հացահատիկ չարտահանի Հայաստան, տնտեսագետը պատասխանեց.

«Հնարավոր է, որ Ռուսաստանը սահամանափակումներ մտցնի հացահատիկի՝ Հայաստան արտահանման հետ կապված, բայց քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, քիչ հավանական է, որ այդ սահմանափակումները հենց Հայաստանի վրա կկիրառվեն: Այն կարող է երրորդ երկրների նկատմամբ կիրառվել, բայց ոչ Հայաստանի, մեր երկիրը, պարզապես, պարտադրված է լինելու շատ ավելի թանկ վճարել Հայաստան ներկրվող հացահատիկի համար»,- նշեց նա:

Սուրեն Պարսյանն ասաց, որ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության` մեզ մոտ առանց այն էլ հացահատիկի սուղ իրավիճակ է.

«Նախորդ տարի հացահատիկի բերքատվությունը կտրուկ ընկել էր, ինչպես նաև մոտ 3 հազար հեկտար հացահատիկի տարածքներ կրճատվել են՝ անցնելով ադրբեջանցիների կողմը: Բացի սա՝ 2020 թվականին 44-օրյա պատերազմի հետևանքով մենք կորցրեցինք նաև հացահատիկի ցանքատարածություններ, որտեղ աճեցվում էին 60-ից մինչև 70 հազար տոննա հացահատիկ, որը մեզ համար կարևոր,  ինքնաբավությունը ապահովող աղբյուր էր, այսինքն՝ մենք տեղում արտադրում էինք հացահատիկ, իսկ հիմա դա էլ ենք ներկրում ՌԴ-ից»,- նշեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ տարեկան մենք սպառում ենք 550 հազար տոննա հացահատիկ, բայց անցյալ տարի մենք փաստացի կարողացել ենք արտադրել ընդամենը 97.2 հազար տոննա: 

Հացահատիկի հետ կապված խնդրի լուծումը տնտեսագետը տեսնում է այսպես. «Կառավարությունը պետք է տրամաբանված, հետևողական, գյուղատնտեսական քաղաքականություն վարի: Պետք է հասկանալ, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ պետք է տեղում արտադրել, սա քաղաքական որոշում է, որը պետք է կայացվի, սակայն գործող իշխանությունը կարծում է, որ հնարավոր է ներկրելով ավելի շատ գլխացավանքներից ազատվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Զվարթ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular