ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Մոսկվան փորձում է նվազագույնի հասցնել Անկարայի ազդեցությունը Բաքվի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը Մոսկվայի փորձն է նվազագույնի հասցնել թուրքական ազդեցությունը Բաքվի վրա: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Քաղաքագետը նշել է, որ հռչակագրի ստորագրումը չի փոխում Ռուսաստանի վերակողմնորոշումը Երևանից Բաքու: «Չեմ կարծում, որ այժմ կարելի է խոսել Հայաստանից Ադրբեջան Ռուսաստանի քաղաքականության ինչ որ վերակողմնորոշման մասին։ Շատ հատկանշական է, որ փետրվարի 21-ին՝ Իլհամ Ալիևի Ռուսաստան ժամանելուն զուգահեռ, Վլադիմիր Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով Մոսկվա այցելելու հրավեր է ուղարկել»,- ընդգծել է Մարկեդոնովը։

Նա նշել է, որ Անկարայի և Բաքվի հետ շփումները Երևանի հետ հարաբերությունները հավասարակշռելու ռուսական ավանդական քաղաքականությունն է, ուստի Անդրկովկասում Մոսկվայի վարքագծի տրամաբանությունը թուրքամետ չէ, չկա հստակ բաժանում բարեկամների և թշնամիների։  «Մոսկվան հնարավորինս փորձում է հասնել ղարաբաղյան հիմնախնդրի և ընդհանրապես հայ-ադրբեջանական կարգավորման փոխզիջումային լուծմանը միաժամանակ պահպանելով ազդեցությունը երկու երկրների վրա»,- ընդգծել է քաղաքագետը։

Բացի այդ, Մոսկվան ուրախ չի լինի ադրբեջանա-թուրքական կապերի ամրապնդմամբ ի վնաս Ռուսաստանի։ Ադրբեջանին դաշնակցային հարաբերությունների մակարդակի առաջարկը ենթադրում է նվազագույնի հասցնել Անկարայի և Բաքվի միջև կապերի ամրապնդումը։ Թե որքանով է այս միտքը ճիշտ, ցույց կտա ժամանակը, հավելել է քաղաքագետը նշելով նաև, որ մինչ այժմ այդ կառուցվածքը քիչ թե շատ աշխատել է չնայած բազմաթիվ դժվարություններին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից փետրվարի 22-ին Մոսկվայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular