ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել Ուկրաինայում ռազմական բիոլաբորատորիաների տվյալները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի կառավարությունը կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ բացահայտել Ուկրաինայում տեղակայված ռազմական բիոլաբորատորիաների և այնտեղ հետազոտվող վիրուսների մասին տեղեկությունները։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է նա, Ուկրաինայի տարածքում գործել են ամերիկյան 26 լաբորատորիաներ և նման այլ օբյեկտներ։ «Միացյալ Նահանգները, որպես լաբորատորիաների մասին ամենաշատ տեղեկատվություն ունեցող կողմը, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում՝ այնտեղ եղած վիրուսների և դրանց վերաբերյալ հետազոտությունների բնույթի մասին», - ասել է նա։

«Հանուն Ուկրաինայի, հարևան շրջանների և նրա սահմաններից դուրս բնակչության առողջության՝ մենք կոչ ենք անում կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը»,- ընդգծել է Ժաո Լիջյանը։

Նա նշել է, որ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրերը կարող են լինել «միայն այսբերգի գագաթը»: «Կենսաբանական անվտանգության ռիսկերը նվազեցնելու և գլոբալ առողջությունը պաշտպանելու նպատակով համատեղ աշխատանքի քողի ներքո ԱՄՆ-ը վերահսկում է 336 լաբորատորիա 30 երկրներում: Ամերիկյան կողմը նաև բազմաթիվ ռազմական կենսաբանական հետազոտություններ է անցկացրել Ֆորտ Դետրիկ լաբորատորիայում։ Ո՞րն է ԱՄՆ-ի իրական մտադրությունը։ Կոնկրետ ի՞նչ է անում»։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն իրենց ռազմական կենսաբանական ծրագրերի մասին ինչպես բուն Ամերիկայում, այնպես էլ արտերկրում»,- եզրափակել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular