ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն համաձայն է Անթալիայում հանդիպել, հարցն ուկրաինական կողմի դիրքորոշման մեջ է. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ռուսաստանը համաձայնել է ՌԴ–ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումն Անթալիայում անցկացնելու առաջարկին, և այստեղ հարցն ուկրաինական կողմի տրամադրվածության մեջ է։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան @SolovievLive Youtube-ի ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` թուրքական կողմն է նման առաջարկությամբ հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
«Դուք գիտեք մեր հայեցակարգը, ինչպես նաև բանակցություններին պատրաստ լինելը, և այստեղ հարցը միայն այն կողմն է (ուկրաինական), որքանով այդ կողմը սկզբունքորեն ադեկվատ կլինի` բառի բոլոր իմաստներով»,-ասել է նա:
Զախարովան շեշտել է, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքանով ուկրաինական կողմը պատրաստ կլինի որևէ առարկայական խոսակցության, կամ էլ, առհասարակ, խոսակցության։
Զախարովան ասել է նաև, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբի հանդիպումը կայանալու է մարտի 10-ին` Անատոլիական դիվանագիտական համաժողովի ժամանակ։ Միաժամանակ, ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մինչ այդ պահը Կուլեբին ուժայինները չեն սպանի։

«Ինչպես տեսնում ենք` արդեն իսկ քաղաքապետներին են սպանում այն պատճառով, որ նրանք հումանիտար միջանցքներ են ստեղծում և այլն։ Ուզում եմ հույս տածել, որ ամեն դեպքում ամեն օր չեն սպանի նրանց, ովքեր պետք է բանակցություններին ներկայացնեն ուկրաինական կողմը»,–ասել է Զախարովան։

Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular