ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի 13-րդ օրը ՌԴ հարձակողական գործողությունները զգալիորեն դանդաղել են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի 13-րդ օրը Ռուսաստանի հարձակողական գործողությունները զգալիորեն դանդաղել են, ասվում է մարտի 8-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։

Ըստ դրա՝ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանել Չեռնիգովը, Կիևը, Նիկոլաևի արվարձանները և երկրի հարավային սահմանները։

«Պաշտպանության ուժերի խմբավորումը որոշակի գծերով շարունակում է պաշտպանական գործողություն իրականացնել հարավային, արևելյան և հյուսիսային օպերատիվ գոտիներում։ Սևերսկի ուղղությամբ ընթանում է Չեռնիգով քաղաքի հերոսական պաշտպանությունը։ Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են պահել մայրաքաղաքը պաշտպանության արտաքին գծի երկայնքով և լրացուցիչ սահմանված տարածքներում։ Հարավային օպերատիվ գոտում պետական սահմանի երկայնքով իրականացվում է պաշտպանական գործողություն, պաշտպանական մարտեր են մղվում Նիկոլաևի արվարձաններում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular