ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային հանրության երկակի ստանդարտները դրսևորվեցին ուկրաինական պատերազմի ֆոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru–ն գրում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից անցել է ընդամենը մի քանի օր, սակայն միջազգային հանրությունն արդեն հասցրել է մի շարք ծանր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Որոշ երկրներ փակել են օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության համար, մյուսները պատրաստ են ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Ամբողջ արևմտյան աշխարհը միաձայն հիշեցրել է հակամարտությունների ռազմական լուծման անթույլատրելիությունը։ Կարելի էր հավատալ այդ հայտարարությունների անկեղծությանը, եթե ընդամենը մեկուկես տարի առաջ համաշխարհային հանրությունը աչք չփակեր արցախահայության դեմ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական դաշինքի ռազմական հանցագործությունների վրա։ 2020 թվականին «քաղաքակիրթ» աշխարհը ցույց տվեց, որ հնարավոր է անպատիժ ռազմական հանցագործություններ կատարել, բիրտ ուժով լուծել սեփական քաղաքական խնդիրները և միջազգային ասպարեզում մնալ ձեռքով բարևելու միավոր։ Հիմա եզրակացություններն արված են, դասերը քաղված:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular