ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …երաժշտական գործիք բանբիռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բամբիռը հին հայկական ազգային լարային կսմիթավոր նվագարան է և հանդիսացել է գուսանների գործիքը։ Իր նախնական տեսքով այն չի պահպանվել, վերականգնված է միայն ըստ գրավոր աղբյուրներում պահպանված նկարագրությունների ու տեղեկությունների։ Բամբիռի անվանումը գալիս է «բամբ» բառից, որը նշանակում է բաս, թավ հնչողություն։

Հայ միջնադարյան մանրանկարներն են պատկերացում տալիս, թե ինչպիսի նվագարան է եղել բամբիռը: Այդ նվագարանի մասին առաջին տեղեկություններն  գալիս են միայն 9-րդ դարի աղբյուրներում, չնայած այն ավելի հին նվագարան է։ Մինչև այժմ ստույգ կերպով բնութագրված չեն ավանդական բամբիռի արտաքին տեսքը և կիրառման եղանակը։ Հստակորեն հայտնի չէ նաև լարերի քանակը, տեղեկություններ չկան լարվածքի, հնչողության և ընդգրկած ձայնածավալի մասին։ Հնագույն այդ նվագարանի մասին մոտավոր պատկերացումներ են տալիս հայ պատմիչների ու վիպասանների կցկտուր տեղեկությունները և վերջին ժամանակներում մասնագետների կատարած ուսումնասիրությունները։ Ըստ երաժշտագետ Նիկողոս Թահմիզեանի այդ «լարավոր-կսմիթահար նվագարանը տարածված նվագարան է եղել հին և միջնադարյան Հայաստանում»։ Գուսանները հին Հայաստանում շրջել են գավառե գավառ և կատարել վիպական երաժշտական ստեղծագործություններ, և քանի որ նրանց արվեստում կարևոր դեր է ունեցել և՛ նվագը և՛ խոսքը, ուստի նրանց հարկավոր է եղել այնպիսի նվագարան, որով միաժամանակ հնարավոր է նվագել ու երգել կամ արտասանելը։ Այս պատճառով էլ նրանք նախընտրել են լարային աղեղնավոր ու կսմիթային նվագարանները։ Դրանցից մեկն էլ հենց եղել է բամբիռը։ Պատմական աղբյուրներում, թեկուզև կցկտուր, բայց բազմաթիվ հիշատակությունները բամբիռի մասին վկայում են այն, որ այն լայնորեն է տարածված եղել Հայաստանում և կարևոր դեր է խաղացել երկրի մշակութային կյանքում։ Ենթադրաբար բամբիռը եղել է պարանոցից կախ գցելու պարզ նվագարան։ 

Երկար ժամանակ ազգագրագետների ու երաժշտագետների շրջանում տիրապետում էր այն կարծիքը, թե բամբիռը եղել է ծնծղա, այսինքն՝ միմյանց խփելու ափսեաձև գործիք։ Սակայն Ղևոնդ Ալիշանի մոտ հանդիպում է գրվածք, որտեղ այդ երկու նվագարանները հիշատակվում են կողք-կողքի։ Անհիմն է նաև այն տեսակետը, թե բամբիռը ջութակների ընտանիքին պատկանող գործիք է, քանզի գիտականորեն ապացուցված է, որ այդ դասի նվագարաններից ամենահինը 9-րդ դարի ծնունդ է։ Բամբիռի կառուցվածքի մասին պահպանվել են խիստ կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ այն լարային նվագարան է, որի լարերը պատրաստվել են որևէ կենդանու աղիքից։ Երաժիշտ-նվագարանագործ Մարտին Երիցյանի կարծիքով բամբիռը եղել է եվրոպական թավջութակի նախատիպը, քանի որ անունն էլ այդ տեսակետի օգտին է խոսում. այդ երկու նվագարաններն էլ ունեն թավ, բամբ հնչողություն։ Բայց, ի տարբերություն թավջութակի, բամբիռը նվագել են առանց աղեղի։

Վարպետների տարբեր սերունդներ փորձել են վերականգնել բամբիռ նվագարանը։ Արևելյան երաժշտության տեսաբան, երաժիշտ Վարդան Բունինը նույնիսկ ստեղծել է ժամանակակից աղեղնավոր մի նվագարան, որը սակայն չի պահպանվել մինչև մեր օրերը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular