ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում են «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեն ձեռնարկել է քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ երկու անձ, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 06-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular