«Կիևի մատույցներում կատաղի մարտեր են. մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության». Վիտալի Կլիչկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի մատույցներում կատաղի մարտեր են ընթանում: Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Թշնամին առանձնահատուկ կատաղությամբ ոչնչացնում է Բուչան, Հոստոմելը, Վորզելը, Իրպենը, նպատակաուղղված սպանում խաղաղ բնակիչներին, Հոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն զոհվել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց»,- ասել է Կլիչկոն տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Կիևը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինայի այլ քաղաքներ։
«Մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության. Կիևի բոլոր բնակիչներին խնդրում եմ լինել համբերատար: Մնացեք տանը կամ տագնապի ազդանշանի դեպքում թաքնվեք ապաստարաններում։ Կիևը ոտքի վրա կմնա, կպաշտպանվի, միասին կդմիանանք, փա՛ռք Ուկրաինային»,- ասել է Կլիչկոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։